Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում, հայտնում է «Ապրելու երկիր»-ը: «Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը 6 համայնքներում արձանագրեց հետևյալ արդյունքները՝ Մեղրի- 18,82% Դիլիջան-16,24% Արթիկ- 8,84% Ջերմուկ- 7,20% Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք) Մարտունի-4,81% Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիր» կուսակցությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։ Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։ Այդպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իրենց ձայնը տված հազարավոր քաղաքացիներին և վստահեցնում, որ մենք շարունակում ենք մեր պայքարը հզոր ու ժողովրդավար պետություն կառուցելու գործում»: –00—ՅՄ The post Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 12 հարց
24TV / 24News / 12 minutes ago

COP17-ից կապահովենք 1.4 մլն դոլար Սևանա լիճը պահպանելու և վերականգնելու համար. ՇՄ նախարար
24TV / 24News / 12 minutes ago

Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար
24TV / 24News / 18 minutes ago

Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
24TV / 24News / 26 minutes ago
Related coverage
«Հյուսիսային Կորեայից 5 է պակաս. հո մեծ-մեծ փրթելո՞վ չէ, հարգելի անգրագետներ». Գառնիկ Դանիելյան
168 Jham / 9 minutes ago
Մեծ պատիվ էր հյուրընկալվել Եթովպիայի կայսր Հայլե Սելասիե 1-ի թոռան՝ արքայազն Էրմիաս Սահլե Սելասիեին. Նարեկ Մկրտչյան
Aravot / 10 minutes ago

Ի՞նչ է իրականում կատարվում. Հովհաննես Ավետիսյան
168 Jham / 24 minutes ago

Քանի ձայն է ստացել ՔՊ ն ՏԻՄ ընտրությունում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 27 minutes ago