Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը վստահ ելույթների շնորհիվ կարիերայում առաջին անգամ դուրս է եկել մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հիանալի գոտեմարտ է անցկացրել և ժամանակից շուտ առավելության հասել Էդմոնդ Նազարյանի նկատմամբ։ Ասլանյանը վաղը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի և ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակիչ հասած Հայաստանի հավաքականի մյուս երկու ներկայացուցիչներն, ցավոք, պարտություններ են կրել և վաղը կփորձեն բավարարվել բրոնզե մեդալներով։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1-10 հաշվով զիջել է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Մոհմադիպիանիին։ Հատկանշական է, որ Թադևոսյանն իր կարիերայում առաջին անգամ էր հասել աշխարհի առաջնության այս փուլին, ընդ որում՝ նա գորգ էր դուրս եկել ծնկի վնասվածքով։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն էլ 0-4 հաշվով պարտվել է աշխարհի չեմպիոն, Ուզբեկստանը ներկայացնող Այթժան Խալմախանովին։ Թեև Բուդապեշտում կայացած վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր այս մրցակցին, սակայն այս անգամ կրկնել հաջողությունը չի ստացվել։ Վաղը Գալստյանը կփորձի նվաճել աշխարհի առաջնության իր կարիերայի երրորդ բրոնզե մեդալը։ Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանը մինչև եզրափակիչ հասնելը ժամանակից շուտ հաղթանակներ էր տարել նաև Կոռնելիու Ռուսուի և ուզբեկ Աֆթանդիլ Ուուլուի նկատմամբ։ Եզրափակիչ և բրոնզե մեդալների համար գոտեմարտերը կկայանան վաղը։ Աղբյուրը՝ Armsport.am: –00—ՅՄ The post Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անկասելի ընթացք Աստանայում. Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումը
24TV / 24News / 17 minutes ago

Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
24TV / 24News / 23 minutes ago

Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն
24TV / 24News / 30 minutes ago

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
24TV / 24News / 32 minutes ago
Related coverage

Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում»
Shant News / 22 minutes ago

Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Factor.am / 27 minutes ago
Հայկական ըմբշամարտի հաղթարշավը. երեք մարզիկ պայքարելու է աշխարհի ոսկու համար
Alpha News / 52 minutes ago

Կարեն Ասլանյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ․ մրցակիցը ադրբեջանցի ըմբիշն է
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago