Translate this article

Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.

Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.

World Affairs

«Վերնատուն». 26.10.2026

Ի՞նչ է տեղի ունենում, երբ բնությունը դադարում է լինել պարզապես ֆոն կամ բնապատկեր և դառնում է դիտման, ընտրության ու խորը ընկալման ձև։ Քննարկում ենք բնության և արվեստի փոխհարաբերությունը՝ հենվելով COP17-ի շրջանակում բացված երկու ցուցադրությունների հայեցակարգի վրա։ Ցուցադրության համադրող Սարգիս Հովհաննիսյանը և արվեստագետ Միսակ Մաղաքյանը խոսում են ցուցահանդեսի հայեցակարգային մոտեցումների մասին։ «Կենդանի հող» ցուցադրությունը  բացվել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղ ներկայացված են չորս տարբեր սերունդների արվեստագետների՝ Մարկոս Գրիգորյանի, Համլետ Հովսեփյանի, Միսակ Մաղաքյանի և Ալեքսեյ Մանուկյանի ստեղծագործությունները։ Սարգիս Հովհաննիսյանը նշում է, որ չափազանց կարևոր է ներկայացնել այն արվեստագետներին, որոնք ապրում են հենց բնական միջավայրում, և որոնց ստեղծագործության նյութը հենց հողն է կամ քարը։ «Բնապահպանական խնդիրները միշտ եղել են մասնագիտական կամ իրավական տիրույթում։ Ինձ համար կարևոր է այն հարցադրումը, թե արդյո՞ք մենք ընկալում ենք երկիրը, հողը, բնությունը։ Որքանո՞վ եմ ես՝ որպես արվեստագետ, մոտ բնությանը. այս ցուցադրությունները մտորելու մի շարք հարցեր են առաջադրում՝ վերափոխելու բնության հանդեպ մեր պատկերացումները», – նշում է Սարգիս Հովհաննիսյանը։ «Էկոհամակարգի խզում կա, – ասում է Միսակ Մաղաքյանը, – իսկ արվեստագետն ինքնամոռաց տիրույթում չի հայտնվում, նա հետազոտական խնդիր է դնում։ Դա մի ամբողջ պրոցես է, և այն պիտի դիտես ընդհանուր համակարգի մեջ, որն էլ հենց բնապահպանական համակարգն է։ Եթե ազնիվ ենք բնության հետ, բնությունը ստեղծագործական մեծ հնարավորություններ է տալիս»։ ««Երկիրը կադրում» ցուցադրությունը, որը բացվել է Կինոյի տանը, կապված է նաև կինոյի ու լուսանկարչության հետ, որտեղ կարևորվում են հողը, մոլորակը և կադրը՝ այսինքն մեր դիտակետը այդ ամենին։ Մենք կարևորում ենք նաև երկխոսությունն այդ բոլոր ոլորտների միջև», – ավելացնում է Սարգիս Հովհաննիսյանը։

«Վերնատուն». 26.10.2026

The article could not finish loading. Please try again.

We use optional cookies for analytics and personalized advertising. Learn more