Եմենի՝ Իրանի հետ դաշնակից հուսիները հայտարարել են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթամուղի պոմպակայանների և Էր Ռիադի օդանավակայանի վրա․ հայտնում է Reuters -ը։ Իրադարձություննեը տեղի են ունենում ռազմական գործողությունների սրման ֆոնին, ինչը խոչընդոտում է նավթի մատակարարումներին և սպառնում վերաճել ավելի լայնածավալ հակամարտության։ Հուսիները բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների, նավահանգիստների և նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ՝ ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան դարձնելով լարվածության կիզակետ ավելի լայն հակամարտության շրջանակում։ Հուսիները նաև հայտարարել են, որ հարվածել են Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին։ Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Մեքքայի պայմանագրի (Mecca Pact) անդամ երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի Թեհրանում հանդիպելու են իրանցի պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանային համակարգման հարցերը քննարկելու նպատակով։