« Գեղարդ » վերլուծականը գրում է . «2026 թւականի ամռանը Փարիզում «System of a Down» ռակ խմբի համերգի ընթացքում «Աման Թելլօ» երգի կատարումը քննարկումների եւ դժգոհութեան նոր ալիք բարձրացրեց ադրբեջանական մեդիայում։ Ադրբեջանական մի շարք լրատւամիջոցներ երգը ներկայացրին որպէս «ադրբեջանական ժողովրդական ստեղծագործութիւն»՝ հայկական կողմին մեղադրելով այն իւրացնելու մէջ։ Սակայն երգի պատմական ակունքների ուսումնասիրութիւնը վկայում է, որ այն վաղուց յայտնի էր հայկական ժողովրդական երաժշտական միջավայրում։ Հայ մեծանուն կոմպոզիտոր եւ ազգագրագէտ Կոմիտասը դեռեւս 1905 թւականին Հառիճում գրի է առել «Աման Թելլօ» երգի մի քանի տարբերակներ։ Այս փաստագրական վկայութիւնը կարեւոր նշանակութիւն ունի ստեղծագործութեան պատմութիւնն ուսումնասիրելու տեսանկիւնից, քանի որ հաստատում է դրա գոյութիւնը հայկական երաժշտական միջավայրում դեռեւս XX դարի սկզբին՝ շատ աւելի վաղ, քան 1918 թւականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետութեան հիմնադրումը։ Ադրբեջանական նման գործելակերպը միտւած է պատմական անցեալի վերաձեւակերպմանը, սեփական մշակութային ժառանգութեան արհեստականօրէն հնացմանն ու այլ ժողովուրդների մշակութային արժէքներն ադրբեջանական մշակոյթի մաս ներկայացնելուն»։ Այս մասին յայտնում է Yerkir.am-ը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կոմիտասը «Աման Թելլօ» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռեւս 1905 թւականին՝ Հառիճում
«Գեղարդ» վերլուծականը գրում է. «2026 թւականի ամռանը Փարիզում «System of a Down» ռակ խմբի համերգի ընթացքում «Աման Թելլօ» երգի կատարումը քննարկումների եւ դժգոհութեան նոր ալիք բարձրացրեց ադրբեջանական մեդիայում։ Ադրբեջանական մի շարք լրատւամիջոցներ երգը ներկայացրին որպէս «ադրբեջանական ժողովրդական ստեղծագործութիւն»՝ հայկական կողմին մեղադրելով այն իւրացնելու մէջ։ Սակայն երգի պատմական ակունքների ուսումնասիրութիւնը վկայում է, որ այն վաղուց յայտնի …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
Related coverage
No related coverage from other sources yet.
