Հոկտեմբերի 27-ից Երևանի Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով։ Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ կփոխվեն նաև երթևեկության թույլատրելի ուղղությունները, Մուրացան փողոցից կարգելվի հետադարձը, իսկ խաչմերուկին հարակից որոշ ճանապարհահատվածներում՝ տրանսպորտային միջոցների կանգառը։ Փոփոխությունների նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգությունն ու բարելավել տրանսպորտային հոսքերի անցանելիությունը։ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը՝ ստորև․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքերի անցանելիության ավելացման նպատակով, hոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով: Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել ուղիղ և աջ, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ միայն ուղիղ և 4-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով: Էրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ ուղղություններով: Մուրացանի փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները 1-ին գոտուց երթևեկությունը կարող են շարունակել միայն աջ, իսկ 2-րդ գոտուց՝ միայն ձախ ուղղությամբ: Կարգելվի Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը: Էրեբունի-Մուրացան խաչմերուկին հարակից մերձակա տարածքից նշված խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների համար կտեղադրվեն 2.4՝ զիջել ճանապարհը և 4.1.2՝ երթևեկությունը դեպի աջ ճանապարհային նշանները: Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 3 hours ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 3 hours ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 4 hours ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 4 hours ago
Related coverage

Հոկտեմբերի 27-ի տարելիցն է․ գործիչներն այցելում են Եռաբլուր՝ #ուղիղ
Pastinfo / 46 minutes ago

Հիշատակի արարողություն հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ
Aravot / 1 hour ago

Պանթեոնում հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին
Aravot / 1 hour ago

#Ուղիղ․ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը
Hraparak / 1 hour ago