Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարությունը երկրի «ներքին գործերին միջամտելու փորձ» է որակել Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստի ներդրման մասին: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր երկրի ներքին գործերին, ներառյալ դրա կրթական քաղաքականությունը ,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Նախարարությունը խորհուրդ է տվել Իրանի պաշտոնատար անձանց զբաղվել սեփական երկրի խնդիրներով : Մասնավորապես, նախարարությունում նշել են, որ Իրանի վարած քաղաքականության հետեւանքով այդ երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվի ադրբեջաներեն լեզվով: Ադրբեջաներենով ուսուցում չի իրականացվում նաև Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մինչդեռ Իրանի շուրջ 40 միլիոն բնակիչները տեղաբնիկ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տասնամյակներ ի վեր զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից , - նշվում է հայտարարության մեջ: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը դեմ է արտահայտվել Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը եւ հայտարարել է ազատ կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին: Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր երկրի ուսումնական հաստատությունները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ հագուստի ձեւը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն :
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանը մեղադրել է Իրանի կրթության նախարարին իր գործերին միջամտելու համար
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax

Բելլինգեմը երեքին հավաքեց, կրունկով քանդեց, Կամավինգան շարունակեց, Մբապեն՝ փակեց🎯
Mediamax / 10 hours ago

Ջուդի պերֆորմանսը, Սիթիի ձախողումը, Պալմերի հույզերը | OFFSIDE #3
Mediamax / Oct 26

«Խաղաղության պայմանագիրը պետք է իրական օգուտ բերի Երեւանին եւ Բաքվին»
Mediamax / Oct 26

«Мирный договор должен принести реальную пользу Армении и Азербайджану»
Mediamax / Oct 26
Related coverage

Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան
Alpha News / 17 minutes ago

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը. Նարեկ Կարապետյան
168 Jham / 21 minutes ago

Բացառում եմ, որ մեր խմբակցությունից որևէ մեկը այս Սահմանադրությանը կողմ քվեարկի ու միանա ՔՊ-ին
Pastinfo / 32 minutes ago

Հարցազրույց Խոսրով Հարությունյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 35 minutes ago