Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը կարևորել է ՀայաստանԵվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել, որ կողմերն ակտիվորեն զարգացնում են գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում կապերի խորացմամբ ու ընդլայնմամբ, ինչպես նաև ընդհանուր տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդմամբ։ Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական ապրանքների արտահանման խթանմանը միտված ԵՄ աջակցությունը, ինչպես նաև հայ արտադրողներին ու արտահանողներին անհրաժեշտ տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով ծրագրերի իրականացումը։ Գերտ Յան Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
Hetq / 42 minutes ago

Վարչապետի ելույթն արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը
Hetq / 2 hours ago

Հարցուպատասխան խորհրդարանում (լուսանկարներ)
Hetq / 3 hours ago

Ուսանողները կարող են միաժամանակ մի քանի պետական կրթաթոշակ ստանալ․ նախագիծ
Hetq / 4 hours ago
Related coverage

Հայաստանն աշխարհի ամենահարուստ բնական պաշարներ ունեցող երկրների շարքում է
Noyan Tapan TV / 14 minutes ago

Փաշինյանը հասկանում է՝ նոր ընտրություններում ՔՊ-ն կարող է կորցնել իշխանությունը
Noyan Tapan TV / 14 minutes ago

Թուրքիայում աճում է արտահերթ ընտրությունների պահանջը
168 Jham / 51 minutes ago

ԱԺ-ում թեժ մթնոլորտ է. Նիստը՝ ուղիղ
Alpha News / 54 minutes ago