Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նիդերլանդները ողջունում է անցյալ տարվանից ի վեր երկու երկրների ձեռնարկած նշանակալի քայլերը և բարձր է գնահատում Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի»,- ասել է նա։ Բերենդսենը նաև հայտնել է, որ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջոցով նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին՝ զոհվածների աճյունների գտնվելու վայրը պարզելու և դրանց նույնականացմանն աջակցելու նպատակով։ «Նիդերլանդներն աջակցում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, որոնք նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև փոխըմբռնմանը։ Այս համատեքստում ես հայտարարել եմ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջոցով նոր ֆինանսական աջակցության տրամադրման մասին՝ զոհվածների աճյունների նույնականացմանը և նրանց թաղման վայրերի պարզմանը նպաստելու նպատակով»,- ասել է Բերենդսենը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
Factor.am / 14 minutes ago

ԱԺ նախագահը հունից դուրս եկավ․ բղավոցներ, անջատված խոսափող՝ ԱԺ-ում
Factor.am / 28 minutes ago

«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 29 minutes ago

ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
Factor.am / 40 minutes ago
Related coverage

«Լռի՛ր, Մետտե՛»․ նորվեգական թերթը քննադատել է Դանիայի վարչապետին՝ Պուտինի հետ կապ հաստատելու վերաբերյալ նրա արձագանքի համար
168 Jham / 6 minutes ago

27 октября в 60 секундах
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին՝ ավելի լավ ա՝ կոկորդիլոսներով զբաղվեք․ Ագնեսա Խամոյան
A1plus / 7 minutes ago

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ինչ հայտնեց
Hraparak / 7 minutes ago