Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից դատախազական միջամտության արդյունքում համայնքին է վերադարձվել ևս 400 քմ մակերեսով հողամաս, որը 2015 թվականին կառուցապատման իրավունքով տրամադրվել էր ֆիզիկական անձի՝ օրենքի պահանջների խախտմամբ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ մինչ օրս զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել ընդհանուր 6411,48 քմ մակերեսով 13 հողամաս։ Եվս 5 հողամասի վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,04 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝ 0,04 հա մակերեսով հողամասը, 0,0389 հա մակերեսով հողամասը , 0,0388 հա մակերեսով հողամասը , 0,03 հա մակերեսով հողամասը , 0,03 հա մակերեսով հողամասը , 0,05308 հա մակերեսով հողամասը , 0,0450 հա մակերեսով հողամասը , 0,05 հա մակերեսով հողամասը , 0,0451 համակերեսով հողամասը , 0,08 հա մակերեսով հողամասը , 0,02 համակերեսով հողամասը , 0,0402 հա մակերեսով հողամասը , 0,13 հա մակերեսով հողամասը : 5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 2 hours ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 2 hours ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago
Related coverage

Սփյուռքում ունենք օտարերկրյա ազդեցություն և կառավարում
Noyan Tapan TV / 1 hour ago

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջnց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
168 Jham / 2 hours ago

«Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին». Հարութ Սասունյան
Aravot / 3 hours ago

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է
168 Jham / 5 hours ago