Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 9964-ի, հիվանդությունից մահացել է 4841 մարդ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հանրային առողջապահության ազգային ինստիտուտը (INSP)։ «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 88 նոր դեպք, մահվան՝ 38 դեպք, 24 մարդ ապաքինվել է։ Այսպիսով, բռնկման սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 9964-ի, մահացել է 4841 մարդ», — ասվում է INSP-ի ամենօրյա հաշվետվության մեջ։ Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ աֆրիկյան երկրներում էբոլա տենդի բռնկումն այս ընթացքում արդեն հասել է մեծ ծավալների և կարող է ընդգրկել ամբողջ մայրցամաքը, եթե չհաջողվի գտնել հիվանդության տարածումը կասեցնելու միջոց։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի բռնկումն սկսվել է 2026 թվականի ապրիլին։ Այսօրվա դրությամբ էբոլայի նոր՝ Բունդիբուգիո շտամի դեմ պաշտոնապես լիցենզավորված պատվաստանյութ չկա։ —00—ՄԱ The post Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ
24TV / 24News / 12 minutes ago

Գյումրիում բնակելի տուն է այրվել. քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել
24TV / 24News / 16 minutes ago

ՀէՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան
24TV / 24News / 20 minutes ago

Պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը․ ՊԵԿ-ը իրազեկում է
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
Factor.am / 11 minutes ago

Արգելված է երեխաներին, գնում են ծնողները․ գունավոր շշի և բուրավետ գոլորշու ՇԵՐՏԵՐԸ․ ԴԻՏԵՔ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Factor.am / 12 minutes ago

Լուրեր 15:00 | | 26.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Նոր որոշում` Արշակ սրբազանի վերաբերյալ
Hraparak / 16 minutes ago