Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել, որ կողմերն ակտիվորեն զարգացնում են գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում կապերի խորացմամբ ու ընդլայնմամբ, ինչպես նաև ընդհանուր տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդմամբ։ Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական ապրանքների արտահանման խթանմանը միտված ԵՄ աջակցությունը, ինչպես նաև հայ արտադրողներին ու արտահանողներին անհրաժեշտ տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով ծրագրերի իրականացումը։ Գերտ Յան Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։ —00—ՄԱ The post Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 2 hours ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 2 hours ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 2 hours ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 47 minutes ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ -ում հարգանքի տուրք է մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին՝ #ուղիղ ղ
Pastinfo / 59 minutes ago

#Ուղիղ․ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները Ազգային ժողովում են
Hraparak / 1 hour ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 1 hour ago