ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին հետևյալը. ա) Նիկոլի և ՔՊ իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ: բ) Ընտրութուն անցկացրած բոլոր համայքներում՝ հիմնականում առանց մրցակից, ուժային մեթոդներով աշխատող ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընրողների ընդհանուր թվի 32 %-ը, ինչը կարելի է համարել ՔՊ-ի առավելագույն «վարկանիշ»: Պետք է ի նկատի ունենալ, որ ընտրության են «մասնակցել» ինչպես կամավոր, այնպես էլ «ճար չունեցող և ստիպված» ընտրողները: Այս պարագայում միջինացված 32%-ը խոսում է այն մասին, որ ՔՊ հավաքածու «թիմերը», ՏԻՄ կառավարման մակարդակում չունեն հանրային բավարար հենարան: գ) Վարչական ռեսուրսի և ՏԻՄ ընտրություններում իշխանական ազդեցության հերթական ակնառու վկայությունն այն է, որ նախնական արդյունքները հրապարակվում և որպես հաղթանակ տարածվում էին ոչ թե ՔՊ նախընտրական շտաբերի կամ ՏԸՀ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (նախարար, մարզպետ): Տեղեկատվական հոսքի բովանդակությունից ու ձևից հստակ տպավորություն է, որ նրանցից յուրաքանչյուրն իր վարչապետին զեկուցում էր ստացված և կատարված հանձնարարականի մասին:))) դ) Եթե հինական ընդդիմադիր ուժերը, համակարգված ու պատշաճ կերպով, առանց գլուխ պահելու, առանց ընդդիմադիր գործընկերոջ «գրպանը բան գցելու», առանց «պահարաններում կմաղք փնտրելու», կարողանային յուրաքանչյուր համայնքում, от души հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն այլևս շանս չէին ունենա շարունակել քայքայել հայկական պետականությունը: Հ.Գ.Փոքրիկ օրինակ էլ բերեմ հատուկ ՔՊ-ի համար: 2017թ. ապրիլի խորհրարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 770441 ձայն: Այսինքն՝ ավելի շատ, քան ՔՊ-ն 2026թ հունիսին: 2017թ նոյեմբերին Գորիս քաղաքում մեր կուսակցության՝ այն ժամանակվա թեկնածուն հավաքել էր քվեարկածների ձայների շուրջ 99% (այն ժամանակ ավելի շատ հեղինակություն ուներ, քան հիմա): Նմանատիպ պատկեր էր նաև այլ համայնքներում: Սակայն խորհրդարանում և ՏԻՄ-երում բացարձակ հաղթած, ՀՀ կենսական շահերով ու ազգային օրակարգով առաջնորդվող իմ կուսակցությունը. ընտրություններից կարճ ժամանակ հետո՝ 2018թ ապրիլին, ստիպված եղավ անարյուն հեռանալ իշխանությունից: Այնպես, որ ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով: Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս»: –00—ՅՄ The post Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն․ Զաքարյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «ՏԻՄ ընտրությունների ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Որտեղ «Ուժեղ Հայաստանը» մասնակցել է ընտրությանը, ՔՊ-ն ամենացածր տոկոսն է հավաքել. Կարապետյան
24TV / 24News / 12 minutes ago

Փաշինյանը ոնց որ հավեսի է ընկել, գործակալների մասին խոսելիս պիտի շատ ուշադիր լինի. Կարապետյան
24TV / 24News / 12 minutes ago

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի
24TV / 24News / 12 minutes ago

Որոշումը ապացույց չի կարող լինել, ապացույցների շարքից հանեք. Արշակ Սրբազանի փաստաբանը՝ մեղադրողին
24TV / 24News / 15 minutes ago
Related coverage

Իշխանությանը երևի այնպիսի ընդդիմություն է պետք, որ իրենց պես համաձայնի ամեն ինչ զիջել
Panorama / 9 minutes ago

Մարիաննա Ղահրամանյան. «Խորհրդարանում 50+1 չունենալը գլխացավանք է իշխանության համար։ Դրա մասին է խոսում արտահերթ ընտրությունների գնալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը»
Aravot / 11 minutes ago

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ, որոնցից 10-ը դարձել են հաղորդում. ՆԳ նախարար
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Ինչ փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ոլորտում․ քննարկում՝ նախարարությունում
Armenian Business News (ABNews) / 12 minutes ago