«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև: Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ։ Ստեփանավանում մեր թեկնածուն գիտեր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ։ Դաս չքաղելով ԵԽԽՎ վերջին զեկույցից, որում խոսվում էր հունիսին կայացած համապետական ընտրությունների ժամանակ իշխող ուժի կողմից կիրառված մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույն ձեռագրով գործեց նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել։ «Ուժեղ Հայաստան»-ը համոզված է, որ ժողովրդավարության և առանց զիջումների խաղաղության համար պայքարը հաղթանակով է ավարտվելու, սակայն, գիտակցում է, որ այդ հաղթանակին հնարավոր չէ հասնել, ընդամենը, մի քանի ամսում։ Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք որպես ազգ և միասնական պայքարենք հանուն առանց զիջումների խաղաղության։ «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, հետևապես, ինչպես Ստեփանավանում, այնպես էլ այլ համայնքներում, շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր: Մենք շարունակելու ենք գործել ի շահ մեր ժողովրդի և վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք»։ The post Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Գործակալների մասին խոսելիս Փաշինյանը պետք է շատ ուշադիր լինի. Նարեկ Կարապետյան
Alpha News / 1 hour ago

Արման Ծառուկյանին «Բարսելոնա»-ի 11 համարով անվանական մարզաշապիկ են նվիրել
Alpha News / 1 hour ago

ԱՄՆ-ում երեքամյա տղային հեռացրել են ֆուտբոլային մրցաշարից՝ չափազանց լավ խաղի համար
Alpha News / 1 hour ago

«ՖՈՆՏԱՆԻԱ». ջրի, լույսի և կրկեսային արվեստի համադրությամբ նոր շոուի պրեմիերան
Alpha News / 2 hours ago
Related coverage

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Factor.am / 14 minutes ago

Նարեկ Կարապետյան. Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել
Aravot / 17 minutes ago

«Ապրելու երկիր» կուսակցությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները․ Թանդիլյան
ABC Media / 20 minutes ago

ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին. Գերտ Յան Կուպման
Aravot / 22 minutes ago