Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 199 միլիարդ դրամով ․ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 188 միլիարդ դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 10 միլիարդ դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 18 minutes ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 39 minutes ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 42 minutes ago

Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիից դուրս լռության ռեժիմի ընդլայնման մասին
Shant News / 43 minutes ago
Related coverage

Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ
168 Jham / 38 minutes ago

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 44 minutes ago

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1in.am / 1 hour ago

«Սերվիսթայթան արևելք» ընկերությունը 2026-ի 6 ամսում 2 մլրդ 347 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago