Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքերի անցանելիության ավելացման նպատակով, hոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի- Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել ուղիղ և աջ, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ միայն ուղիղ և 4-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով: Էրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ ուղղություններով: Մուրացանի փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները 1-ին գոտուց երթևեկությունը կարող են շարունակել միայն աջ, իսկ 2-րդ գոտուց՝ միայն ձախ ուղղությամբ: Կարգելվի Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը: Էրեբունի-Մուրացան խաչմերուկին հարակից մերձակա տարածքից նշված խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների համար կտեղադրվեն 2.4՝ զիջել ճանապարհը և 4.1.2՝ երթևեկությունը դեպի աջ ճանապարհային նշանները Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
Hetq / 2 hours ago

Վարչապետի ելույթն արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը
Hetq / 4 hours ago

Հարցուպատասխան խորհրդարանում (լուսանկարներ)
Hetq / 5 hours ago

Ուսանողները կարող են միաժամանակ մի քանի պետական կրթաթոշակ ստանալ․ նախագիծ
Hetq / 6 hours ago
Related coverage

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 1 hour ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 1 hour ago

Էրդողանն ու Տոկաևը քննարկել են Թուրքիայի և Ղազախստանի ռազմավարական գործընկերության ամրապնդումը
168 Jham / 2 hours ago

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios
168 Jham / 2 hours ago