Գյումրիի Շչորսի 4 հասցեում գտնվող Հայաստան մարզական հասարակական կազմակերպության բռնցքամարտի մարզադահլիճը նախատեսվում է ճանաչել հանրության գերակա շահ։ Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ պետությունը ցանկանում է ձեռք բերել Հայաստան մարզական հասարակական կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող 461.75 քմ մակերեսով բռնցքամարտի դահլիճը մարզական նպատակներով օգտագործելու և բռնցքամարտի մարզումների շարունակականությունն ապահովելու համար։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետությունում մարզակառույցների սղության պայմաններում Գյումրիի այս մարզադահլիճը կարևոր նշանակություն ունի սպորտի զարգացման, երեխաների ու պատանիների ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի տարածման համար։ Մարզադահլիճը նախատեսվում է օգտագործել ոչ միայն բռնցքամարտի մարզումների, այլև մարզական հերթափոխի պատրաստման, ուսումնամարզական հավաքների, Հայաստանի առաջնությունների, այլ մրցաշարերի և մարզամշակութային միջոցառումների անցկացման համար։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ դրա պահպանումը կնպաստի սպորտի մասսայականացմանը և տարբեր տարիքի մարդկանց համար ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմանը։ Հարկային պարտավորություններից մինչև գույքի օտարման նոր գործընթաց Նախագծի հիմնավորման համաձայն՝ մարզադահլիճի հարկային պարտավորությունների պատճառով իրականացվել է հարկադիր աճուրդ, որի արդյունքում գույքն ունեցել է նոր սեփականատեր։ Հարցը կարգավորելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն և Պետական եկամուտների կոմիտե՝ հարկադիր աճուրդը չեղարկելու և նշված մարզակառույցը հարկային պարտավորությունների դիմաց նախարարության հաշվեկշռում ընդգրկելու համար: Այժմ նախարարությունն առաջարկում է գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել՝ այն պետության կողմից ձեռք բերելու և մարզական նպատակներով օգտագործելու համար։ Այս դեպքում գույքի օտարումը կիրականացվի օրենքով սահմանված ընթացակարգով։ Կառավարության նախագծով գույքը ձեռք բերող կողմ է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Շիրակի մարզպետի աշխատակազմի։ Օտարման գործընթացը համակարգելու է ԿԳՄՍ նախարարությունը, իսկ դրա իրականացման համար պատասխանատու է լինելու Շիրակի մարզպետի աշխատակազմը։ Ինչպե՞ս է որոշվելու փոխհատուցման չափը Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում անկախ գնահատող կազմակերպության միջոցով պետք է որոշվի գույքի դիմաց վճարման ենթակա համարժեք փոխհատուցման չափը։ Գնահատման արդյունքների հիման վրա Շիրակի մարզպետի աշխատակազմը համապատասխան առաջարկություն կներկայացնի ԿԳՄՍ նախարարություն։ Նախարարությունն էլ գնահատման և այլ անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով պետք է կառավարության քննարկմանը ներկայացնի 2026թ․-ի պետական բյուջեով իրեն հատկացված միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշման նախագիծ։ Ըստ նախագծի՝ գույքի օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2026թ․ դեկտեմբերի 25-ը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է կազմվի նաև օտարվող գույքի նկարագրության արձանագրությունը։ Նախագծի հիմնական հիմնավորումն այն է, որ մարզադահլիճի պահպանումը թույլ կտա շարունակել մարզական գործունեությունը, ապահովել երեխաների ու պատանիների մարզական կրթությունը և խթանել բռնցքամարտի զարգացումը Գյումրիում։ Միևնույն ժամանակ, ներկայացված հիմնավորման մեջ մանրամասն տվյալներ չկան այն մասին, թե ինչ վիճակում է գտնվում մարզադահլիճը, ինչ ծավալի մարզական գործունեություն է իրականացվել այնտեղ, ինչպես նաև՝ արդյոք քաղաքում առկա են այլ մարզակառույցներ, որոնք կարող են ծառայել նույն նպատակին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Մինչդեռ նախագծով նախատեսվում են գույքի գնահատման, ձեռքբերման, նոտարական գործողությունների և պետական գրանցման հետ կապված ծախսեր։ Գույքի օտարումը պետք է իրականացվի գործող սեփականատիրոջ իրավունքների պահպանմամբ և համարժեք փոխհատուցման ապահովմամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գյումրիի բռնցքամարտի մարզադահլիճը ցանկանում են ճանաչել հանրության գերակա շահ
Գույքի օտարումը պետք է իրականացվի գործող սեփականատիրոջ իրավունքների պահպանմամբ և համարժեք փոխհատուցման ապահովմամբ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին
Hetq / 24 minutes ago

ԵՄ-ում տարաձայնություններ կան Կանադային ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու շուրջ
Hetq / 1 hour ago

Ըմբիշ Կարեն Ասլանյանը` աշխարհի չեմպիոն, Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Hetq / 1 hour ago

Հաշմանդամություն ունեցող ընտանիքի տան աճուրդն անվավեր ճանաչելու հայցը մերժվել է. գնորդը տունը վաճառել է իր մտերիմին
Hetq / 1 hour ago
Related coverage

Նոր ճգնաժամ է սկսվում, Փաշինյանն ու Պուտինը անզիջում գնում են պայքարի մինչև նոյեմբերի 30
24TV / 24News / 8 minutes ago

Հայաստանում նույնպես հնարավոր է իշխանափոխություն. Լիլիթ Հարությունյան
Aysor.am / 14 minutes ago

32 տարի է ձուկ եմ վաճառում, բայց առաջ ավելի լավ էր, քան հիմա. առևտրական
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

How can biodiversity protection solve Armenia’s agriculture crisis?
CivilNet / 1 hour ago