Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության: «Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք: Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։ Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը: ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Երևան–Աշտարակ ճանապարհին։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով 2 մարդ մահացել էր, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Երեկ ընտանիքի վեց տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 41 minutes ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 1 hour ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 1 hour ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
168 Jham / 12 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 21 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
168 Jham / 27 minutes ago

Անվտանգության աշխակիցներ՝ ԱԺ նիստերի դահլիճում․ ինչու՞ է մթնոլորտը լարվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 34 minutes ago