Արևելյան Միջերկրականում լարվածության աճի պայմաններում Թուրքիան մինչև տարեվերջ նախատեսում է խորհրդարան ներկայացնել «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգի վերաբերյալ օրինագիծը։ Այս մասին գրել է իշխանամետ «Sabah» թերթի սյունագիր Մելիհ Ալթընօքը։ Հայեցակարգն արտացոլում է Թուրքիայի հավակնությունները շրջակա 4 ծովերում՝ Սև, Մարմարա, Էգեյան և Միջերկրական։ Հեղինակի գնահատմամբ՝ թուրք-լիբիական համաձայնագիրը հակակշիռ է Հունաստանի, Իսրայելի և Եվրամիության հավակնություններին տարածաշրջանի էներգետիկ պաշարների նկատմամբ։ Նա նաև ընդգծում է, որ Լիբիայի 2 հակադիր վարչակազմերի աջակցությունը համաձայնագրին կարևոր նշանակություն ունի դրա իրավական հիմքերի տեսանկյունից։ Հոդվածում անդրադարձ կա նաև Եգիպտոսի դիրքորոշմանը։ Կահիրեն 2020 թ. Հունաստանի հետ ստորագրել է ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր, սակայն, ըստ հեղինակի, տարածաշրջանային և միջազգային փոփոխությունները նոր մոտեցումներ են պահանջում։ Ալթընօքը նշում է, որ վերջին տարիներին Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերություններում մերձեցում է նկատվում։ Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբեն, որը սերտ երկխոսության մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Եգիպտոսի մտահոգությունները։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Star Haber»-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան պատրաստ է Եգիպտոսի հետ ևս ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր ստորագրել։ «Մեր առաջարկը Եգիպտոսին հստակ է․ եթե Եգիպտոսը Թուրքիայի հետ ստորագրի նմանատիպ համաձայնագիր, ապա Հունաստանի հետ հնարավոր համաձայնագրի համեմատ մոտ 15.000 քառակուսի կիլոմետրով ավելի մեծ ծովային գոտի կունենա»,- ասել է Գյուլերը։ Աղբյուր՝ Sabah The post Թուրքական մամուլ․ «Կապույտ հայրենիք» օրինագիծը կներկայացվի խորհրդարան appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքական մամուլ․ «Կապույտ հայրենիք» օրինագիծը կներկայացվի խորհրդարան
Անկարան պատրաստ է Եգիպտոսի հետ ևս ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր ստորագրել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Թուրքիայում թոշակառուները ստեղծել են իրենց գյուղը
Ermenihaber / 25 minutes ago

Irak’ta bir ilk: Kürt subay, Irak Terörle Mücadele Teşkilatı Başkan Yardımcısı oldu
Ermenihaber / 51 minutes ago

Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ
Ermenihaber / 54 minutes ago

Ermenistan, Azerbaycan vatandaşını iade etti
Ermenihaber / 1 hour ago
Related coverage

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է // Վրաստանում ընդդիմության ցույցերը վերսկսվում են․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 8 minutes ago

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
Factor.am / 26 minutes ago

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
Infocom / 27 minutes ago

Հայաստան մտած ադրբեջանցի հովվին վերադարձրել են I ԼՈՒՐԵՐ I 14:00
News.am / 38 minutes ago