Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Մայիսի 28 զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի Մայիսի 28 զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,04 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող՝ 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Մայիսի 28-ի անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝ 1. 0,04 հա մակերեսով հողամասը, 2. 0,0389 հա մակերեսով հողամասը, 3. 0,0388 հա մակերեսով հողամասը, 4. 0,03 հա մակերեսով հողամասը, 5. 0,03 հա մակերեսով հողամասը, 6. 0,05308 հա մակերեսով հողամասը, 7. 0,0450 հա մակերեսով հողամասը, 8. 0,05 հա մակերեսով հողամասը, 9. 0,0451 հա մակերեսով հողամասը, 10. 0,08 հա մակերեսով հողամասը, 11. 0,02 հա մակերեսով հողամասը, 12. 0,0402 հա մակերեսով հողամասը, 13. 0,13 հա մակերեսով հողամասը: 5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանրային կապերի բաժին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամներն ԱԺ-ում պատասխանում են պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
A1plus / 33 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
A1plus / 47 minutes ago

Նիկոլ Փաշինյանի ելույթը արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնմանը
A1plus / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ելույթը արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնմանը (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Related coverage

Ի՞նչու է Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Դավիթ Ախտոյանը զանգահարել Նարեկ Օհանյանին և ինչ է ասել
Aravot / 32 minutes ago

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
Shant News / 1 hour ago

Ոստիկանապետն էլ էր այնտեղ. Ի՞նչ է ասել Արամ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության գործով մեղադրյալին
Aravot / 2 hours ago

«Գորիսի սցենարը չի կրկնվի». Կապանում Փաշինյանի թիմը երրորդ անգամ կփորձի հաղթել Գևորգ Փարսյանին
Azatutyun / 2 hours ago