Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ռուսական զորքերը հարված են հասցրել Զապորոժիեին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ առնվազն չորս մարդ վիրավորվել է, գրում է Current time-ը։ Արձանագրվել են բազմաթիվ ավերածություններ։ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ և առևտրային շինություն։ Հարվածներից մեկի վայրում հրդեհ է բռնկվել։ Հաղորդումներ են ստացվում նաև Չեռնիգովի մարզին ռուսական հարվածի մասին։ Պրիլուկիի և Նովգորոդ-Սևերսկիի շրջաններում երկու մարդ տուժել է, հրդեհներ են բռնկվել։ Եվս երկու մարդ տուժել է Խարկովի մարզում։ Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանում էլ ռուսական զինվորականները հարվածել են էներգետիկ օբյեկտի։ Հարվածի հետևանքով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են գրանցվել։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մեկ Х-31П հակառադիոլոկացիոն հրթիռ, երեք Х-59/69 կառավարվող ավիացիոն հրթիռ և 140 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է երեք հրթիռ և 112 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Խարկովի մարզում խոցվել են Օլշանի բնակավայրում գտնվող անօդաչու թռչող սարքերի պահեստը և Խարկովի «Զալյուտինո» էլեկտրական ենթակայանը։ Խմելնիցկիի մարզում թիրախավորվել է Կամենեց-Պոդոլսկի քաղաքի ПС-330 էլեկտրական ենթակայանը, իսկ Օդեսայի մարզում՝ բեռնման և բեռնաթափման ենթակառուցվածքի օբյեկտներ ու Օդեսայի նավահանգիստ ուղևորվող բեռնանավ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 12 minutes ago

Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
Factor.am / 25 minutes ago

ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
Factor.am / 33 minutes ago

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Գևորգ Քոթանջյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 35 minutes ago
Related coverage

Ученые предупреждают о новой волне геомагнитных возмущений
Sputnik Armenia / 5 minutes ago

Իմ գործով իրեղեն ապացույցը կորել է, տեղյակ եմ այնքան, ինչքան դուք․ Արշակ Սրբազան
24TV / 24News / 7 minutes ago

Անընդունելի է այս արագությամբ հարցն օրակարգ բերելը․ Լիլիթ Գալստյան
Yerkir / 9 minutes ago

Երևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը
24TV / 24News / 11 minutes ago