Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց ստոր քայլն ուղղված է հայ զինվորի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դուռը կոտրելով մտել են ներս և այնտեղից հափշտակել զինվորի համար որպես հանգանակություն եղած դրամների արկղը, որի մեջ եղել է գումար։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Էրեբունու բաժնից փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած ստահակի կամ ստահակների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտաբերելու ուղղությամբ։ —00—ԼԱ The post Երևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը
Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը․ ՊԵԿ-ը իրազեկում է
24TV / 24News / 13 minutes ago

Դատավորը թույլատրեց Արշակ Սրբազանին չմասնակցել հետագա նիստերին, մինչև անհրաժեշտություն չլինի
24TV / 24News / 18 minutes ago

Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է
24TV / 24News / 22 minutes ago

Որտեղ «Ուժեղ Հայաստանը» մասնակցել է ընտրությանը, ՔՊ-ն ամենացածր տոկոսն է հավաքել. Կարապետյան
24TV / 24News / 29 minutes ago
Related coverage

Այսօրվա իշխանության առաջարկած թույլ TRIPP-ի փոխարեն, մենք առաջարկում ենք ուժեղ TRIPP. Յոլյան
Pastinfo / 13 minutes ago

Դատախազի «ասածը» չանցավ
Hraparak / 13 minutes ago

Խաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով։ Ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան։
Aravot / 14 minutes ago

2 ադրբեջանցի է կալանավորվել Մոսկվայի էներգետիկ օբյեկտի և ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ պլանավորելու կասկածանքով
ABC Media / 15 minutes ago