«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև: Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ։ Ստեփանավանում մեր թեկնածուն գիտեր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ։ Դաս չքաղելով ԵԽԽՎ վերջին զեկույցից, որում խոսվում էր հունիսին կայացած համապետական ընտրությունների ժամանակ իշխող ուժի կողմից կիրառված մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույն ձեռագրով գործեց նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել։ «Ուժեղ Հայաստան»-ը համոզված է, որ ժողովրդավարության և առանց զիջումների խաղաղության համար պայքարը հաղթանակով է ավարտվելու, սակայն, գիտակցում է, որ այդ հաղթանակին հնարավոր չէ հասնել, ընդամենը, մի քանի ամսում։ Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք որպես ազգ և միասնական պայքարենք հանուն առանց զիջումների խաղաղության։ «Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, հետևապես, ինչպես Ստեփանավանում, այնպես էլ այլ համայնքներում, շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր: Մենք շարունակելու ենք գործել ի շահ մեր ժողովրդի և վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք»։ —00—ՄԱ The post Այս ընտրությունների արդյունքները փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այս ընտրությունների արդյունքները փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իմ գործով իրեղեն ապացույցը կորել է, տեղյակ եմ այնքան, ինչքան դուք․ Արշակ Սրբազան
24TV / 24News / 16 minutes ago

Երևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը
24TV / 24News / 20 minutes ago

Ողջունում եմ դատավորների կեցվածքը կարգալույծ եղած քահանաների գործերով որոշումներում. Արշակ Սրբազան
24TV / 24News / 25 minutes ago

«Ուժեղ Հայաստանի» և ՔՊ-ի պատգամավորների՝ ԱԺ-ի աշխատասենյակներում նորոգման աշխատանքներ են ընթանում
24TV / 24News / 29 minutes ago
Related coverage

Մեր եկեղեցու մասին տեղեկություններ, առաջարկներ ունեցող քաղաքացիները թող գրեն մեզ. Արման Եղոյան
168 Jham / 13 minutes ago

«Ինչպես ՏԻՄ, այնպես էլ համապետական ընտրություններում մենք տեսանք անփոփոխ ձեռագիր՝ քրեական գործիքակազմ, պատվիրված գործեր, վարչական ռեսուրսի անխնա կիրառում, ըստ էության, ահաբեկման մթնոլորտ». Մարիաննա Ղահրամանյան
Aravot / 15 minutes ago

Առաջարկվում է ավելի ծանր պատիժներ սահմանել ընտանեկան բռնության մասին օրենքով
PanArmenian / 15 minutes ago

Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան
Azg / 16 minutes ago