Ադրբեջանի քաղաքացի Յաշար Ալի օղլի Քասիմովը, որը մոլորվելու հետևանքով անցել էր Հայաստանի տարածք և հայտնաբերվել Տավուշի մարզում, հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջան և փոխանցվել այդ երկրի իրավասու մարմիններին։ «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։ Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 58-ամյա ադրբեջանցի Յաշար Քասիմովը մոլորվել և հայտնվել է Հայաստանում։