ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին։ Ողջունելով տիկին Ուիլսոնին՝ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ երկարամյա գործընկերությունը, մասնավորապես՝ Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի մաքսային ծառայության զարգացման, սահմանային անվտանգության ամրապնդման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման գործում։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Շոնա Ուիլսոնն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցության արդյունքները՝ նշելով, որ այն նպաստում է ինչպես տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ընդհանուր ծրագրերն ու դրանց առաջընթացը, այդ թվում՝ CertScan ծրագրի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի, սահմանային անցման կետերին մաքսային արդի սարքավորումների տրամադրման, ինչպես նաև նոր տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում համագործակցային ծրագրերը։ Այցի շրջանակում նաև իրականացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքի գործնական ցուցադրություն՝ կառույցի աշխատանքներին և տեխնոլոգիական հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի, S2 Global ընկերության, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ։ —00—ԼԱ The post Էդուարդ Հակոբյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ընդհանուր ծրագրերն ու դրանց առաջընթացը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էդուարդ Հակոբյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ընդհանուր ծրագրերն ու դրանց առաջընթացը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 2 hours ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 2 hours ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 2 hours ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 20 minutes ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ -ում հարգանքի տուրք է մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին՝ #ուղիղ ղ
Pastinfo / 32 minutes ago

#Ուղիղ․ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները Ազգային ժողովում են
Hraparak / 34 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 38 minutes ago