ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերին։ Նախարարը կարևորել է անհրաժեշտ աշխատանքների ժամանակին իրականացումը՝ ընդգծելով ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անխափան կազմակերպման համար պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև կապիտալ ծախսերի կատարողականին առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է հետևողական լինել իրականացվող աշխատանքների ընթացքի և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով մշտադիտարկման այցեր։ Նախարարն անդրադարձել է նաև շրջանառության մեջ գտնվող իրավական ակտերի նախագծերի ընթացքին։ Կարևորվել է մինչև տարեվերջ նախատեսվող բյուջետային վերաբաշխումների և համապատասխան որոշումների նախագծերի սեղմ ժամկետներում շրջանառության ապահովումը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բուհերի ընդունելության քննությունների ցանկի հաստատման որոշման նախագծին։ Անդրադարձ է կատարվել նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպչական հարցերին. նախարարը կարևորել է գործընթացի պատշաճ կազմակերպումը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը և առաջիկա աշխատանքների համակարգմանը։ —00—ԼԱ The post ԿԳՄՍՆ-ում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ
24TV / 24News / 3 hours ago

Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
24TV / 24News / 3 hours ago

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
24TV / 24News / 3 hours ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
24TV / 24News / 3 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյան ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 3 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 27 minutes ago

Ազգային Ժողովի հերթական նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 30 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 53 minutes ago