Ռուսաստանը պատրաստ է բնապահպանական ոլորտում ձեռք բերած փորձը փոխանցել Հայաստանին։ COP17 կլիմայական համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։«Երկրների միջև փոխգործակցությունն արդեն ընթացքի մեջ է», – ասաց Կոպիրկինը։Նա նշեց, որ ՌԴ մասնագետները, պետական կառույցների կորպորատիվ հատվածի ներկայացուցիչները պատրաստ են միջազգային շփումների։ «Բնությունն անդրազգային հասկացություն է, իրականություն, և առանց միջազգային համագործակցության անհնար է։ Ի դեպ, այն, ինչ այսօր այս օրերին կատարվում է այստեղ, վկայում է, որ դա իսկապես ամբողջ մարդկության ընդհանուր գործն է»,– հավելեց դեսպանը։ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում անցկացվում է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։