Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News -ին Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնեցել էին, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար: Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան տեղափոխել էին Բերդից Երևան: —00—ԼԱ The post Ադրբեջանցի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով անցել էր ՀՀ տարածք, վերադարձվել է Ադրբեջանին․ ԱԱԾ appeared first on 24News .