Հրապարակվել են Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ ընտրության նախնական արդյունքները: 16 համայնքում 50 տոկոսից ավելի քվե է ստացել Քաղաքացիական պայմանագիրը և կղեկավարի այդ համայնքները: Եվս երկու համայնքում՝ Քաղաքացիական պայմանագիրը հաղթել է «Համերաշխություն» դաշինքի կազմում: Դրանք են Գորիս և Գավառ համայնքները: 21 համայնքից միայն 9-ում է մասնակցությունը 50 տոկոսից ավելի եղել: Ամենաակտիվ քվեարկությունը եղել է Ստեփանավանում՝ 68 տոկոս, Եղեգնաձորում քվեարկության է գնացել ընտրողների 62 տոկոսը: Այս համայնքներում ՔՊ թեկնածուները ձախողվել են: Նախնական արդյունքի համաձայն՝ Եղեգնաձորում իշխանություն ձևավորելու համար ՔՊ-ին պակասում է մի քանի մանդատ, իսկ Ստեփանավանում՝ առաջատարն է Գործարար կուսակցությունը: 41 տոկոս է ստացել այդ ուժը, ՔՊ-ն ունի 35 տոկոս, Ուժեղ Հայաստանը՝ 19 տոկոս: