Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ուկրաինացի զինվորականները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհել են Վորոնեժը, գրում է Meduza-ն : Astra-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են մի քանի բազմաբնակարան շենքերի և «Գալերեա Չիժովա» բիզնես կենտրոնի։ Ականատեսների տեսանյութերում երևում են վնասված շենքեր և դրանց հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիներում այրվող մեքենաներ։ Վորոնեժի բնակիչները լրատվամիջոցին հայտնել են, որ քաղաքում օդային տագնապի ազդանշանը չի միացվել։ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է 117 անօդաչու թռչող սարք, որոնցից ավելի քան 70-ը՝ անմիջապես Վորոնեժի վրա։ Ռուսական երկաթուղիների (ՌԺԴ) մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Վորոնեժի մարզի Սոմովո կայարանում վնասվել է Անապա-Մոսկվա գնացքի վագոնը։ Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ։ Ավելի ուշ Գուսևը հաղորդել է, որ Վորոնեժի վրա հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, 2 մարդ զոհվել է, ևս 17-ը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։ «Վիրավորների զգալի մասը, այդ թվում՝ ծանր վիրավորում ստացած երկու մարդ, տուժել է Վորոնեժի ձախափնյա արվարձանում ընթացող գնացքում, որի վրա ընկել են անօդաչու թռչող սարքի բեկորներ»,- նշել է նա։ Ուկրաինան չի մեկնաբանել Վորոնեժի վրա հարձակումը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ուկրաինացի զինվորականները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհել են Վորոնեժը, գրում է Meduza-ն: Astra-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են մի քանի բազմաբնակարան շենքերի և «Գալերեա Չիժովա» բիզնես կենտրոնի։ Ականատեսների տեսանյութերում երևում են վնասված շենքեր և դրանց հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիներում այրվող մեքենաներ։ Վորոնեժի բնակիչները լրատվամիջոցին հայտնել են, որ քաղաքում օդային տագնապի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 25 minutes ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 38 minutes ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 51 minutes ago

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Factor.am / 1 hour ago
Related coverage

Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովին
168 Jham / 9 minutes ago

Բրազիլիայում ընտրությունների արդյունքները կասկածի տակ են․ քվեարկության ժամերը երկարաձգվել են
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Послы Армении, Азербайджана и Грузии в Италии обсудили мир на Южном Кавказе и развитие транспортных коммуникаций
Aravot / 12 minutes ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 13 minutes ago