Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար, այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության: «Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք: Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։ Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը: ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են»,- նշել է նախարարը։ The post Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Выход из ЕАЭС обернётся для Армении разрывом экономических связей, строившихся годами: Васьков
Alpha News / 9 minutes ago

Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան
Alpha News / 9 minutes ago

Փաշինյանը փորձում է օգուտ քաղել թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, բայց պարտվելու վտանգի տակ է․ Բորիս Շմելյով
Alpha News / 24 minutes ago

Пашинян пытается получить выгоду и от России, и от Запада, но рискует проиграть: Борис Шмелёв
Alpha News / 39 minutes ago
Related coverage

ՄԵՐ ՀՈՂԵՐԻ 70 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՉԻ ՄՇԱԿՎՈՒՄ․ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
168 Jham / 9 minutes ago

«Մտքի ոստիկանություն» են բերելու․ գիտնականնե՛ր, ուշքի եկեք․ Ատոմ Մխիթարյան
168 Jham / 9 minutes ago

Թուրքիայից հայտարարում են՝ «Ադրբեջանի հետ եղբայրությունը վեր է քաղաքական տարաձայնություններից»
Aravot / 9 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 10 minutes ago