Բուլղարիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Բուլղարիայում նոյեմբերի 1-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին ժամանակավոր վարչապետ Անդրեյ Գյուրովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արձանագրությունների 95,29%-ի հաշվարկից հետո Յոտովան, որն ընտրություններին մասնակցում է փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վիլչևի հետ, ստացել է ձայների 34,59%-ը, իսկ Գյուրովը և նրա փոխնախագահի թեկնածու Գեորգի Կանդևը՝ 32,03%-ը, հայտնում է BNT-ն։ Երրորդ տեղում է «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Կոստադին Կոստադինովը՝ 12,62%-ով։ Ընտրողների 4,42%-ը նշել է «Ոչ մեկին չեմ աջակցում» տարբերակը, գրում է The Insider-ը ։ Ընտրողների մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել։ Տեղական ժամանակով 16։00-ի դրությամբ՝ ընտրատեղամասեր էր այցելել ընտրողների ընդամենը 16,04%-ը՝ 3 տոկոսային կետով պակաս, քան նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, գրում է Mediapool-ը։ Պարբերականի գնահատմամբ՝ վերջնական հաշվարկից հետո մասնակցության ցուցանիշը դժվար թե զգալիորեն գերազանցի 20%-ը։ Գյուրովին աջակցում են ընդդիմադիր կուսակցությունները, իսկ Յոտովային՝ վարչապետ Ռումեն Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունն ու Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը։ Յոտովան հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսության օգտին և դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ Քվեարկությունից հետո Գյուրովը Յոտովային առաջարկել է բաց բանավեճ անցկացնել։ «Հիմա տոնելու ժամանակը չէ։ Համոզված եմ, որ Բուլղարիային անհրաժեշտ է ակտիվ նախագահ, որը կարողանում է բացատրել իր որոշումները և միավորում է մարդկանց, այլ ոչ թե պառակտում նրանց»,- հայտարարել է նա։ Յոտովան չի դիմել կուսակցություններին և ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուներին աջակցության խնդրանքով և խոստացել է դիմել բոլոր քաղաքացիներին։ Դեռևս պարզ չէ, թե ում կաջակցեն Կոստադինովի ընտրողները։ Չնայած եվրոսկեպտիկ և ռուսամետ դիրքորոշումներին՝ «Վերածնունդ» կուսակցությունն ընդդիմադիր է ավելի չափավոր Ռադևի կառավարությանը, որն աջակցում է Յոտովային։ Կոստադինովը հայտարարել է, որ երկրորդ փուլում որևէ թեկնածուի աջակցելու հարցը կուսակցությունը կորոշի՝ իր համակիրների շրջանում հարցում անցկացնելուց հետո։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ընտրողներն ազատ են իրենց ընտրության մեջ։ «Նոյեմբերի 1-ին կայանալիք երկրորդ փուլի արդյունքը մեծապես կախված կլինի «Վերածնունդ» կուսակցության ընտրողներից»,- ասել է նա։ «Մեչ» կուսակցության առաջնորդ Ռադոստին Վասիլևը, որը ստացել է ձայների 4,6%-ը, իր կողմնակիցներին կոչ է արել չքվեարկել Յոտովայի օգտին։ Ապրիլին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել էր Ռումեն Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցելու համար Ռադևը հունվարին ժամկետից շուտ հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից, նրա տեղը զբաղեցրել էր Յոտովան։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Factor.am / 9 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԼԵՎՈՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 20։00-ԻՆ
Factor.am / 9 minutes ago

Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
Factor.am / 14 minutes ago

ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Թուրքիայի ամենահոգսաշատ նահանգը
Ermenihaber / 3 minutes ago

Էրդողանն ու Ալիևը ծնկի չեն իջել մեր առաջ, ցավոք սրտի, մեզ են ծնկի բերում. Ղազարյան
Pastinfo / 4 minutes ago

Այո՛, Ռոբերտ Քոչարյանը բանակցել է տարածքների փոխանակումը Սադարակում և միջանցքը՝ Քիվեստում․Կարապետյան
A1plus / 4 minutes ago

Սրանք ցանկացած ձախողում ներկայացնում են որպես հաջողություն. Աղվան Վարդանյան #Աղվան_Վարդանյան #5tv
5TV Armenia / 6 minutes ago