Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ վեճի ֆոնին Բաքվի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի շրջանակում։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը ։ Օքթայ Սարալը հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը MEE-ին։ «Ես լիովին հարգում եմ նախագահի որոշումը»,- ասել է նա։ Ըստ MEE-ի տեղեկությունների՝ Սարալին պաշտոնից ազատել են՝ բավարարելու Ադրբեջանի պահանջները երկու երկրների միջև ճգնաժամի հաղթահարելու համար։ Սարալն իր պաշտոնանկությունը հաստատել է նաև թուրքական լրատվամիջոցներին ։ Լրագրող Թալաթ Աթիլլայի հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնանկության պատճառը Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարություններն են, Սարալը պատասխանել է. «Այո, կարծես թե այդպես է»։ Անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հանրակրթական դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի սահմանումը Թուրքիայում բողոքի ակցիաների և Բաքվի հասցեին քննադատությունների տեղիք է տվել։ Սարալը սոցիալական ցանցերում նույնպես գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Նրա հայտարարությունները կոշտ արձագանքի էին արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից։ Կուսակցությունն Անկարային կոչ էր արել խուսափել իսլամական աշխարհում հեգեմոնիայի ձգտումներից։ Անկարան փորձում էր համոզել Ալիևին՝ մասնակցել Թուրքիայում այս շաբաթվա վերջին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Հինգշաբթի երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ Էրդողանն Ալիևին հրավիրել է գագաթնաժողովին, սակայն կողմերից ոչ մեկը չէր հայտնել՝ արդյո՞ք նա կմասնակցի։ Թուրք պաշտոնյաները մտահոգված էին, որ հիջաբի արգելքի դեմ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ցույցերից զայրացած Ալիևը կարող է չմասնակցել գագաթնաժողովին։ Անցյալ շաբաթ MEE-ը հայտնել էր, որ Ադրբեջանն Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում Ալիևին վիրավորած մեկնաբաններին։ «Սարալի հեռացումը կխրախուսի Ալիևին՝ մասնակցել թյուրքական պետությունների գագաթնաժողովին։ Մինչև այս որոշումը՝ հավանականությունը հիսուն տոկոսից պակաս էր»,- MEE-ին հայտնել է ադրբեջանական աղբյուրը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ վեճի ֆոնին Բաքվի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի շրջանակում։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը։ Օքթայ Սարալը հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը MEE-ին։ «Ես լիովին հարգում եմ նախագահի որոշումը»,- ասել է նա։ Ըստ MEE-ի տեղեկությունների՝ Սարալին …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 18 minutes ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 32 minutes ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 44 minutes ago

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Factor.am / 53 minutes ago
Related coverage

Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովին
168 Jham / 3 minutes ago

Բրազիլիայում ընտրությունների արդյունքները կասկածի տակ են․ քվեարկության ժամերը երկարաձգվել են
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Послы Армении, Азербайджана и Грузии в Италии обсудили мир на Южном Кавказе и развитие транспортных коммуникаций
Aravot / 5 minutes ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 6 minutes ago