Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները նախատեսում են մեկնել Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ տարածաշրջանային անվտանգության և Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների հարցերը քննարկելու համար։ Հոկտեմբերի 26-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ թուրքական պատվիրակությունը կարող է գլխավորել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։ Սաուդյան Արաբիան կներկայացնի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, իսկ Պակիստանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Բաքիրին հայտնել է, որ 3 երկրների ներկայացուցիչները նախատեսում են այցելել Թեհրան, սակայն ստույգ ամսաթիվ չի նշել։ Նրա խոսքով՝ պատվիրակությունները կհանդիպեն խորհրդի գլխավոր քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։ Հնարավոր այցը քննարկվում է Սաուդյան Արաբիայի դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների ակտիվացման ֆոնին։ Տարածաշրջանային լարվածության պայմաններում կողմերը մտադիր են քննարկել նաև հակամարտության հետագա ընդլայնումը կանխելու հարցերը։ Աղբյուր՝ Dünya The post Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ուժայինները կմեկնեն Իրան appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ուժայինները կմեկնեն Իրան
Քննարկվելու է ռեգիոնալ անվտանգության և Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների հարցերը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Անկարայում կհանդիպեն Ղազախստանի և Թուրքիայի նախագահները
Ermenihaber / 2 hours ago

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 2 hours ago

Հունաստանը Թուրքիայի և Լիբիայի ծովային համաձայնագիրն անվավեր է համարում
Ermenihaber / 3 hours ago

Ararat Mirzoyan: Hacıyev’in açıklamaları barışa katkı sağlamıyor
Ermenihaber / 5 hours ago
Related coverage

Հոկտեմբերի 27․ օր, երբ գնդակահարվեց Հայաստանի ինքնիշխանության ձգտումը
Noyan Tapan TV / 12 minutes ago

Բաքուն շարունակելու է սրել իրավիճակը և հատել նոր կարմիր գծեր
Noyan Tapan TV / 13 minutes ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 15 minutes ago

Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիից դուրս լռության ռեժիմի ընդլայնման մասին
Shant News / 17 minutes ago