Հոկտեմբերի 25-ին COP17-ի շրջանակում անցկացված «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանման գործում միջազգային համագործակցության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է։ ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովի «Առաջնորդություն՝ բարդությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում կենսաբազմազանության պահպանման և վերականգնման նպատակների առաջմղման գործում միջազգային համագործակցության, բազմակողմ դիվանագիտության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությանը։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է, որը պահանջում է համատեղ միջազգային ջանքեր։ Վահան Կոստանյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու, պետությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների միջև գործընկերությունն ամրապնդելու գործում։ Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հաջողությունը պայմանավորված է միջազգային պարտավորությունները չափելի արդյունքների վերածելու, անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնելու և պետությունների ու մասնավոր հատվածի միջև երկարաժամկետ գործընկերություններ զարգացնելու կարողությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 27 minutes ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 1 hour ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 1 hour ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
168 Jham / 13 minutes ago

Անվտանգության աշխակիցներ՝ ԱԺ նիստերի դահլիճում․ ինչու՞ է մթնոլորտը լարվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 20 minutes ago

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին դրդել են դատի տալ ինձ՝ մեր ուշադրությունը շեղելու համար
Noyan Tapan TV / 40 minutes ago

Չորրորդ հանրապետության հպարտ քաղաքացինե՛ր, բարի գալուստ Նիկոլ Փաշինյանի միջնադարյան խանություն
Noyan Tapan TV / 40 minutes ago