Թուրքիան սկսել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) հետ կապող ստորջրյա գազատարի նախապատրաստական աշխատանքները։ Այժմ իրականացվում են գազատարի երթուղու հստակեցմանն ուղղված ինժեներական և տեխնիկական ուսումնասիրություններ։ Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Անթալիայի հիդրոգրաֆիական կայանի հրապարակած NAVTEX (նավիգացիոն տելեքս- միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) ծանուցման համաձայն՝ հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 31-ը Արևելյան Միջերկրածովում հետազոտություններ կիրականացնեն 4 նավ։ Ուսումնասիրությունների նպատակն է որոշել գազատարի վերջնական երթուղին, ուսումնասիրել ծովի հատակը և հավաքել շինարարության համար անհրաժեշտ տեխնիկական տվյալները։ Մերսինի Անամուր շրջանից մինչև Հյուսիսային Կիպրոսի Թեքնեջիք շրջան նախատեսվող գազատարի երկարությունը կկազմի շուրջ 101 կմ, որի 97 կմ-ը կանցնի ծովի հատակով։ Ծրագրի նպատակն է Թուրքիայից բնական գազ մատակարարել ինքնահռչակ ՀԿԹՀ՝ ամրապնդելով կղզու էներգետիկ անվտանգությունը։ Աղբյուր՝ Milliyet The post Թուրքիան գազատար է կառուցում դեպի Հյուսիսային Կիպրոս appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան գազատար է կառուցում դեպի Հյուսիսային Կիպրոս
Ծրագրի նպատակն է Թուրքիայից բնական գազ մատակարարել ՀԿԹՀ՝ ամրապնդելով կղզու էներգետիկ անվտանգությունը։
Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 13 minutes ago

Հունաստանը Թուրքիայի և Լիբիայի ծովային համաձայնագիրն անվավեր է համարում
Ermenihaber / 51 minutes ago

Ararat Mirzoyan: Hacıyev’in açıklamaları barışa katkı sağlamıyor
Ermenihaber / 3 hours ago

Hollanda Dışişleri Bakanı Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / 4 hours ago
Related coverage

Հարցազրույց Խոսրով Հարությունյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 17 minutes ago

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶՆԻՎ ՉԷ ԱՆԳԱՄ ԵՄ-Ի ՀԵՏ․ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
168 Jham / 28 minutes ago

Ձայն Բազմաց | Եթե Փաշինյանն իշխանության չլիներ, ՔՊ-ն համայնքներում այդքան ձայն կհավաքե՞ր
Yerkir / 29 minutes ago

Նեթանյահուն հայտարարել է, որ իր հակառակորդները փորձում են «գողանալ» խորհրդարանական ընտրությունները
24TV / 24News / 31 minutes ago