middleeasteye.net Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդականին. հայտնում է Middle East Eye (MEE) պարբերականը։ Նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը MEE-ին հաստատել է իր պաշտոնանկության փաստը։ «Ես լիովին հարգում եմ նախագահի որոշումը», – ասել է նա։ Ըստ լրատվամիջոցի՝ Սարալը պաշտոնանկ է արվել Ադրբեջանում գլխաշորի արգելքը խստորեն քննադատելու համար։ Ադրբեջանի կողմից տարրական և միջնակարգ դպրոցներում գլխաշորի կրման արգելքի սահմանումը բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայում և քննադատության պատճառ դարձել Բաքվի հասցեին։ The post Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդականին | middleeasteye.net appeared first on Infocom .