Մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են․ Աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականը գրանցեց փայլուն արդյունք՝ նվաճելով 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։ Արթուր Դավթյան՝ ոսկե մեդալ հենացատկում։ Համլետ Մանուկյան՝ ոսկե մեդալ նժույգ թափերում։ Մամիկոն Խաչատրյան՝ բրոնզե մեդալ նժույգ թափերում։ Արթուր Ավետիսյան՝ բրոնզե մեդալ օղակների վարժությունում։ Մեդալային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը աշխարհի առաջնությունում։ Այս արդյունքն առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք մի կարևոր հանգամանք․ աշխարհի առաջնությանը մասնակից մյուս երկրների պատվիրակություններում ներկայացված էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Հայաստանը ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները։ 4 մասնակից, 4 մեդալ՝ 100% մեդալային արդյունավետություն։ Երկու ոսկի և երկու բրոնզ՝ ապացույց, որ հայկական մարմնամարզությունն ունի բարձրակարգ մարզիկներ, ովքեր կարող են մրցել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակներ պարգևել Հայաստանին։ Հպարտանում ենք մեր տղաներով։ Նրանք կերտում են հայկական մարմնամարզության պատմությունը։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Sports
Մեդալային հաշվարկով Հայաստանը 4-րդ հորիզոնականում է աշխարհի առաջնությունում
Մեդալային հաշվարկով Հայաստանը 4-րդ հորիզոնականում է աշխարհի առաջնությունում

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

Յամալը՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, Լոպեսը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի
168 Jham / 58 minutes ago

Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
Factor.am / 2 hours ago

Այժմ իմաստ ունի Ռուսաստանում մրցաշար անցկացնել․ Դանա Ուայթ
Shant News / 2 hours ago

Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ
Shant News / 3 hours ago



