ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր անցկացված ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել թվով 42 իրավիճակների վերաբերյալ, հայտնումեն ԿԸՀ-ից։Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։Տեղամասային ընտրական հանձնաժողովներում խնդիրներ են առաջացել ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացում՝ պայմանավորված դրանց ոչ պատշաճ գործադրմամբ, մասնավորապես, մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ ԿԸՀ-ն այս հարցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։Բոլոր այս իրավիճակների վերաբերյալ, որպես օպերատիվ լուծում պահանջող հարցերի, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 5 դիմում, իսկ թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ժամը 20։00-ի դրությամբ ստացվել է 1 դիմում։Հավելենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 21 համայնքում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքել է 42 դեպքի
Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 5 դիմում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Иордания атаковала террористов в Сирии в ответ на нападение у церкви в Эль-Караке
Sputnik Armenia / 3 hours ago

В Монако найден мертвым 29-летний племянник князя Альбера II
Sputnik Armenia / 3 hours ago

Հայկական «2 եվրատոկոսը», կամ ինչպես հասանք այսպիսի կյանքի
Sputnik Armenia / 3 hours ago

Эксперты: Выборы в Армении — как при диктатуре, а провластная "крыша" — без вывески "ГД"
Sputnik Armenia / 3 hours ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները.Փաշինյանը սպառնում է ոչնչացնել ընդդիմությանը.alphanewsroom
Alpha News / 30 minutes ago

ԱԺ-ում Աննա Հակոբյանի օրինագիծն են քննարկում #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

ՈւՂԻՂ․ ՆԳ նախարարն ԱԺ է եկել. ինչ են քննարկում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Նրանք ոչ միայն կողոպտել են պետությունը, այլև սաբոտաժի ենթարկել այն՝ հօգուտ Ռուսաստանի
Noyan Tapan TV / 1 hour ago