Այսօր Արթիկի ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս՝ թիվ 4 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում լրագրողական խումբն ականատես եղավ, թե ինչպես հենաշարժողական խնդիրներ ունեցող տարեց մի կին ոստիկանների օգնությամբ մի կերպ ներս մտավ ընտրատեղամաս՝ իր քաղաքացիական պարտքը կատարելու։ Նշենք, որ դրսում էլ հորդառատ անձրև էր, եղանակն էլ բարենպաստ չէր, նա էլ եկել էր բավական մեծ հեռավորությունից։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե