Եվրոպացիները ոչնչացնում են իրենց սեփական ավանդական, պատմական արժեքները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում Պուտինը, մեկնաբանելով եվրոպական քաղաքներում տեղի ունեցող անկարգությունները, ուշադրություն է հրավիրել Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի վրա՝ նշելով, որ այս հարցին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ «Նրանք ոչնչացնում են իրենց սեփական ավանդական արժեքները՝ պատմական և մշակութային։ Այս ամենը միասին հանգեցնում է այն արդյունքներին, որոնք մենք հիմա տեսնում ենք», – ասել է Պուտինը։