ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր ներգաղթային քաղաքականության հետևանքների մասին, որը հանգեցնում է Ֆրանսիայի կործանմանը: Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում: «Երբ ես առաջին անգամ ստանձնեցի պաշտոնը, բավականին վաղ հանդիպեցի Մակրոնի հետ։ Ես նրան ասացի. «Դուք կործանում եք Ֆրանսիան։ Դուք թույլ եք տալիս, որ ձեր երկիր ատող մարդիկ մտնեն», – ասել է Թրամփը։