Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ 10 մարզերի 21 համայնքներում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ավարտվեցին։ Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին, փալվել՝ 20։00-ին։ Այսպիսով, ընտրություններ են նախատեսված Արարատի մարզի Արտաշատ համայնքում։ Գրանցված թեկնածուները՝ «Նոր դարաշրջան» կուսակցություն (Տիգրան Բաղդասարյան), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Գերասիմ Վարդանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Կառլեն Մկրտչյան)։ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Վարշամ Սարգսյան)։ Արաքս համայնքում՝ «Արդարություն» կուսակցությունների դաշինք (Հակոբ Մելքոնյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ղազար Ղազարյան)։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում (մեծամասնական)՝ Մրազ Բրոյան։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ահարոն Խաչատրյան)։ Մարտունի համայնքում՝ «Մեր համայնք» կուսակցությունների դաշինք (Արամ Կարապետյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (Արամ Մանուկյան), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Հակոբ Վարդանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Հովհաննես Հովեյան)։ Գավառ համայնք՝ «Հայկական քվե» կուսակցություն (Հրայր Իսրայելյան), «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (Գուրգեն Մարտիրոսյան), «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Նարեկ Արևշատյան)։ Լոռու մարզի Ֆիալետովո համայնքում (մեծամասնական)՝ Ալեքսեյ Նովիկով, Միխաիլ Չիչյով։ Ստեփանավան համայնքում՝ «Գործարար» կուսակցություն (Արմեն Գրիգորյան), «Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Ալեքսանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Արայիկ Ներսիսյան), «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (Արսեն Գևորգյան)։ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Վարդան Գևորգյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սևակ Միքայելյան)։ Ծաղկաձոր համայնքում՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Նվեր Սեփոյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նարեկ Հարությունյան)։ Գառնի համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Պողոսյան)։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Զավեն Մանուկյան)։ Արթիկ համայնքում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (Մխիթար Վարագյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (Արթուր Աստոյան), «Հայրենիք» կուսակցություն (Լևոն Վահրադյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Անանիկ Ոսկանյան)։ Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինք (Արգամ Հովսեփյան), «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (Առուշ Առուշանյան)։ Մեղրի համայնքում՝ «Ապրելու երկիր» կուսակցություն (Արմեն Հայրապետյան), Հայաստանի եվրոպական կուսակցություն (Արշավիր Հովհաննիսյան), Հայաստանի շնորհապետական կուսակցություն (Վլադիկ Գևորգյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սերգո Գալստյան)։ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Մխիթար Մաթևոսյան)։ Ջերմուկ համայնքում՝ «Ապրելու երկիր» կուսակցություն (Ազատ Հովակիմյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Վահագն Արսենյան)։ Եղեգնաձոր համայնքում՝ «Նոր դարաշրջան» կուսակցություն (Մարտին Հարությունյան), «Հանրապետություն» կուսակցություն (Դավիթ Հարությունյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Հուսիկ Սահակյան)։ Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Արթուր Ճաղարյան), «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Լևոն Վարդապետյան)։ Դիլիջան համայնքում՝ «Ապրելու երկիր» կուսակցություն (Վարդան Ավագյան), «Հանրապետություն» կուսակցություն (Նունե Սանթրոսյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Դավիթ Սարգսյան)։ ԿԸՀ-ից հայտնում են, որ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը իգական սեռի ներկայացուցիչ են։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։ Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։