Ժամը 14։00-ի դրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ 37.95%։ Բարձր մասնակցություն է արձանագրվել նաև Ծաղկաձորում՝ 32.68%, Շամիրամում՝ 30.36%, Եղեգնաձորում՝ 30.07%, Մեղրիում՝ 29.95%, Գորիսում՝ 28.30% և Արթիկում՝ 27.76%։ Մյուս համայնքներում մասնակցության ցուցանիշները հետևյալն են․ 🔹 Արտաշատ՝ 17.40% 🔹 Արաքս՝ 21.37% 🔹 Արմավիր՝ 17.51% 🔹 Գավառ՝ 17.95% 🔹 Մարտունի՝ 20.99% 🔹 Վարդենիս՝ 19.92% 🔹 Ֆիոլետովո՝ 10.35% 🔹 Հրազդան՝ 25.54% 🔹 Գառնի՝ 15.10% 🔹 Ախուրյան՝ 20.88% 🔹 Վայք՝ 24.97% 🔹 Ջերմուկ՝ 25.90% 🔹 Դիլիջան՝ 18.92% 🔹 Իջևան՝ 19.14%։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ֆիոլետովոյում՝ 10.35%։ ԿԸՀ-ն քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ տվյալները, ըստ համայնքների, հրապարակում է երեքժամյա պարբերականությամբ։