Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը, որը գտնվում է Կարս նահանգի Անի քաղաքի մոտակայքում․ այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն: Հիշեցնենք, որ դեռևս հունիսին Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը։