ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Արման Խոջոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Հաշվի առնելով, որ չինական կողմը հետաքրքրված է հայկական արտադրանքով, հայկական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը։ Լիու Ծյունճիին հատկապես կարևորել է համագործակցության հնարավորությունները գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվաղ միջոցառումներին մասնակցելու նպատակով։ –00—ՅՄ The post Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ Աբիսողոմոնյան
24TV / 24News / 12 minutes ago

Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակը
24TV / 24News / 21 minutes ago

Հռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվել
24TV / 24News / 37 minutes ago

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ են
24TV / 24News / 46 minutes ago
Related coverage

«Մի՛ կպեք ազգին» կամ քանդե՛լ, մածուն ծախե՛լ ու «ղումար» խաղա՛լ. Փաշինյանը՝ Շինարարների փողոցում
5TV Armenia / 19 minutes ago

Իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով ՏԻՄ համակարգը «մաքրում» են չեզոք և ընդդիմադիր դեմքերից. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 23 minutes ago

Փաշինյանի վեց ձայնը և ընդդիմության մեծ թակարդը
1in.am / 25 minutes ago

Արտահերթ ընտրությունները շատ իրատեսական են. Էդմոն Մարուքյան
Shant News / 28 minutes ago