COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր կրթության օր է: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները «Ապագա ագրարայինների կանաչ նախաձեռնությունները» ցուցադրությամբ ներկայացրել են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարող ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր /ԱԹՍ/։ Մասնավորապես՝ ցուցադրվել է ջերմատներում բերքահավաք իրականացնղ ռոբոտը, որը նախագծել և պատրաստել են քոլեջի ուսանողները։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։ «Նրանք ներկայացրել են նաև դաշտում թունաքիմիկատների սրսկում, ինչպես նաև հերթապահություն, չափագրում և գեոդեզական տարբեր աշխատանքներ իրականացնող ԱԹՍ-ներ։ Ուսանողները տաղավարի այցելուներին ցուցադրել են Ագրիկ ռոբոտը, որն անասնաբուժական վիրահատական միջամտություններ է կատարում։ Ներկայացել են նաև ռոբոտացված սարքավորումներով կատարվող կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման ցուցադրական դասեր։ ԿԳՄՍ նախարարության տաղավարում զուգահեռաբար համընդհանուր ներառական կրթությանը նվիրված ձեռնարկներ են ներկայացվել՝ «Ներառականությունը հանուն կենսաբազամազանության» խորագրի ներքո։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ներկայացրել է «Բնությունը բոլորինն է, ներառականությունը՝ հանուն կենսաբազմազանության ապահովման» սեյսմակայունության ուղեցույցը և թեմային առնչվող տարատեսակ խաղեր, իսկ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» նախաձեռնությունը՝ «Իմ համայնքի կլիմայական մարտահրավերները» ձեռնարկը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասին
Shant News / 11 minutes ago

Կիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարան, այնտեղից հեռացել երկու հանրապետությունները միացնող նոր կամրջով
Shant News / 22 minutes ago

Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը․ Նիկոլ Փաշինյան
Shant News / 35 minutes ago

«Արտեմիս» ծրագրի մասնակիցներն ու ԿԸՀ-ն միասին իրականացնում են տեղամասային կենտրոնների կահավորման աշխատանքների մոնիթորինգ
Shant News / 43 minutes ago
Related coverage

Հերթական ողբերգական դեպքը կառուցվող էլիտար շենքերից մեկում․ քաղաքացին ընկել է 10-րդ հարկից․ Shamshyan.com
Aravot / 8 minutes ago

«Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան
168 Jham / 11 minutes ago

Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից. Անդրանիկ Թևանյանը՝ կալանավայրից
168 Jham / 14 minutes ago

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»
24TV / 24News / 14 minutes ago