Արտահերթ ընտրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «բլե՞ֆ» է, թե՞ ոչ։ Հայաստանի հանրությունն արդեն երկու օր փորձում է կողմնորոշվել, կամ հանրային տարբեր խմբեր արդեն երկու օր փորձում են կողմնորոշել հանրությանը այդ հարցի պատասխաններից որեւէ մեկի ուղղությամբ։ Ոչ ոք, կամ ճնշող մեծամասնությունը չի հավատում, թե Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտ կարող է գնալ արտահերթ ընտրության։ Մյուս կողմից կա