Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Դ.-ի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ռաֆիկ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Lada»-ն բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 68-ամյա Ռիմա Ա․-ն տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Ուկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 28,5 միլիոն
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

«Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․Վիլենան՝ ամուսնու կորստի,ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․ Վիլենան՝ ամուսնու կորստի և ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago
Related coverage

Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Factor.am / 9 minutes ago

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Փարիզում վաճառվել է ռեկորդային՝ 50 միլիոն եվրոյով
168 Jham / 11 minutes ago

Պապոյանը մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի բացմանը
A1plus / 12 minutes ago

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
168 Jham / 14 minutes ago