«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցությունը չեղարկվել է։ Պաշտոնական հրավերի հիման վրա համույթները շուրջ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել են փառատոնին՝ մշակելով հատուկ ծրագիր։ Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։ Դրան հաջորդած նամակագրության ընթացքում Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մեր մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և առաջարկվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։ Հոկտեմբերի 23-ին նա լրացուցիչ պարզաբանել է, որ, իր փոխանցմամբ, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ մեր համույթներին վերագրելով մեր երկրում «անջատողական գործունեություն» իրականացնելու մեղադրանք, և առաջարկել են նրանց չհրավիրել փառատոնին։ Մենք կտրականապես մերժում ենք մեր արվեստագետներին վերագրվող այս մեղադրանքներն ու բնորոշումները։ 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո մեր կազմակերպության առաքելություններից է դարձել Արցախի մշակութային համույթների պահպանումը և նրանց մասնագիտական գործունեության շարունակականության ապահովումը։ Այս համույթները Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի կրողներն են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան կատարողական արվեստները ճանաչում է որպես այդ ժառանգության հիմնական բնագավառներից մեկը։ 2025 թվականին մեր արվեստագետները հաջողությամբ մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի և պատվոգրերի։ CIOFF-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկերություն ունեցող և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում խորհրդատվական գործունեություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություն է։ Արցախից բռնի տեղահանված արվեստագետներն արդեն զրկվել են իրենց բնական մշակութային միջավայրում ստեղծագործելու հնարավորությունից։ Նրանց միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցության սահմանափակումը՝ քաղաքական բնույթի մեղադրանքների հիմքով, լուրջ մտահոգություն է առաջացնում մշակութային իրավունքների հնարավոր խախտման առումով։ Արդյո՞ք մշակութային ժառանգության պահպանումը կարող է համարվել անջատողական գործունեություն, իսկ այդ ժառանգությունը ներկայացնող արվեստագետները՝ վտանգավոր։ WOFA-ի նախագահից պահանջել ենք հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ Նա խոստացել է տրամադրել համապատասխան մանրամասները, որոնք դեռևս չենք ստացել։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզաբանելու և արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը նպաստելու նպատակով արդեն դիմել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Հետևողական ենք լինելու այս հարցում՝ պահանջելով միջամտության հանգամանքների ամբողջական բացահայտում և ներկայացված մեղադրանքների վերաբերյալ հիմնավորված պարզաբանում։ Հրապարակմանը կցում ենք Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու և «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի միջև տեղի ունեցած նամակագրության համապատասխան հատվածները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախցի արվեստագետների մասնակցությունը Վիեննայի փառատոնին չեղարկվել է․ ՀԿ-ն դիմել է ԱԳՄԱ նախարարությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Իրա աթոռի համար ա անում ամեն ինչ». քաղաքացիները արտահերթ ընտրությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իրա աթոռի համար ա անում ամեն ինչ». քաղաքացիները՝ արտահերթ ընտրությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Google-ը, Meta-ն, X-ը, Telegram-ն ու TikTok-ը կարող են տուգանվել ռուսական ապատեղեկատվության դեմ չպայքարելու համար
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով:
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago
Related coverage

Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
Factor.am / 1 hour ago

«Առանց տողատակի»․ Կարդալը չպետք է մոդայիկ լինի. մոդան սպանում է մշակույթը 23.10.2026
Public Radio of Armenia / 1 hour ago

WOFA-ն չեղարկել է արցախյան համույթների մասնակցությունը Վիեննայի փառատոնին՝ դեսպանատների միջամտությունից հետո. «ԱՄՊԿ» ՀԿ-ն ահազանգում է
Alpha News / 2 hours ago

Վիեննայում կայանալիք փառատոնին Արցախի համույթների մասնակցությունը չեղարկվել է․ դեսպանատնե՞ր են խոչընդոտել․ հայտարարություն
ABC Media / 2 hours ago